Հիմքերը, որոնց դեպքում ՌԴ-ն իրավունք ունի օգտագործել միջուկային զենքը, մի քանիսն են. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղկալ Դմիտրի Մեդվեդևը պատմել է, թե որ դեպքերում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել.
Առաջինը, երբ Ռուսաստանին հրթիռային հարված է հասցվել միջուկային խոցման միջոցների օգտագործմամբ։
Երկրորդը՝ ՌԴ-ի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի այլ կիրառումն է։
Երրորդը` հարձակումն է ենթակառուցվածքների վրա, որի արդյունքում կաթվածահար է լինում միջուկային զսպման ուժերի գործունեությունը։
Չորրորդը, երբ ագրեսիայի ակտ է իրականացվել ՌԴ-ի կամ նրա դաշնակիցների նկատմամբ, որի արդյունքում սպառնալիքի տակ է դրվել երկրի գոյությունը՝ նույնիսկ առանց միջուկային զենքի կիրառման, այսինքն՝ սովորական զենքի կիրառմամբ։
«Բայց ակնհայտ է, որ մենք ելնում ենք նրանից, որ բանակցությունները, դիվանագիտական ջանքերն ամենաբարդ իրավիճակներում անգամ, ինչպիսին, օրինակ, հիմա ձևավորվում է Ուկրաինայի շուրջ, միևնույն է, լավագույն և ամենաճիշտ ճանապարհն է։ Այլ բան է, որ բանակցությունները միշտ չէ, որ հաջողության են հասնում, բայց պետք է այդ ճանապարհով գնալ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։
Նմանատիպ հոդվածներ
1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը. ՊԲ-ն թույլ չի տվել. Դավիթ Թորոսյան
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ, այս պահին եղած տվյալներ...
Ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու. Տիգրան Աբրահամյան
«Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, համանախագահ երկրներից կամ մյուսներից մեկ է՝ եթե մենք մեր խնդիր...
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստու...
ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը
Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խ...