1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը. ՊԲ-ն թույլ չի տվել. Դավիթ Թորոսյան
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ, այս պահին եղած տվյալները ամփոփելով, ժամը 14-ի դրությամբ հետևյալ պատկերն է.
Քարագլուխ կոչվող բարձունքի վրա ամբողջական և լիարժեք վերահսկողություն կողմերից ոչ մեկ չունի` մի երեսից մերոնք են մյուսից` թշնամին։ 1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը, ինչը ՊԲ-ն թույլ չի տվել ու պահել են մերոնք։
Սահմանագծի տարբեր հատվածներում որոշ շարժեր կան և անկանոն մի քանի հատ կրակոցներ, բայց ոչ այնպիսի, ինչպես ներկայացվում է։
Ի.Գ Բոլոր տվյալները ստացվել են սեփական աղբյուրներից և ոչ պաշտոնական են»։
[fb189d0d57c8eb08401a053dec5b1c51.jpg]
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ:
Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք մեր փոխարեն մեր գործը չի անելու. Տիգրան Աբրահամյան
«Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ակնկալիքներ ունի ՌԴ-ից, համանախագահ երկրներից կամ մյուսներից մեկ է՝ եթե մենք մեր խնդիր...
Հիմքերը, որոնց դեպքում ՌԴ-ն իրավունք ունի օգտագործել միջուկային զենքը, մի քանիսն են. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղկալ Դմիտրի Մեդվեդևը պատմել է, թե որ դեպքերում Ռուսաստանը կարող է միջուկային...
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստու...
ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը
Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խ...