ՌԴ խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը. Անդրանիկ Քոչարյան
Ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև խախտվել է նաև օդային սահմանը։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանզի այն, ինչ տեղի է ունենում Ասկերանում, ռուսական խաղաղապահների տիրույթում է:
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ կար լարվածություն և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայելային հետ քաշվելու գործընթաց սկսվեր, և դրա զրոյական կետը հենց ՌԴ զինված ուժերի կայանած դիրքերը պետք է լինեին, ինչը և արվել է։
«Եվ հիմա, երբ մենք պարտավորությունները, ըստ պայմանավորվածության, կատարում ենք, ադրբեջանական ուժերը կարողանում են հայտնվել ՌԴ խաղաղապահ դիրքերի թիկունքում և Արցախի Հանրապետության գյուղերից մեկի մատույցներում։ Եվ այդտեղ արդեն խնդիր է առաջանում ազգաբնակչության անվտանգության հետ։
Սա փաստորեն շարունակությունն է լարվածություն ստեղծելու տրամաբանության, որը պետք է կանխվի նաև ուժային միջամտությամբ, իսկ ուժային միջամտության իրավասություն այս պահին նաև ունեն ՌԴ խաղաղապահ ուժերը ․․․ նման դեպքերում խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը»,– ասել է պատգամավորը։
Արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պատասխանատու չէ այդ հատվածի համար, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան է տվել․ «Ոչ, որովհետև մենք ունենք Պաշտպանության բանակ, և այս պահին Պաշտպանության բանակն է, ըստ էության, ռազմական միջամտության միջոցով փորձում կանխել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների,...
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է. Fip. am
Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախ...
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանին առաջարկել է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղությ...