ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ
ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ինչպես նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ, այնպես Էլ փակել սողանքներն արդեն գործող պատժամիջոցների ռեժիմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԵՄ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ուրբաթ օրը:
«ԵՄ-ն արդեն զգալի պատժամիջոցներ Է սահմանել, որոնք լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի եւ Բելառուսի վրա, եւ նա պատրաստ կլինի փակել սողանքներն ու ազատվել սահմանափակիչ միջոցները շրջանցելու միջոցներից, ինչպես նաեւ հետագա համակարգված կոշտ պատժամիջոցներով արագորեն ազդել ՌԴ-ի եւ Բելառուսի վրա»,-ասվում Է այն հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ:
Նշվում Է, որ ԵՄ-ն կոչ Է անում բոլոր երկրներին՝ պահպանել այդ պատժամիջոցները, իսկ պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին օգնելու բոլոր փորձերը, Եվրամիության անդամների կարծիքով, պետք Է դադարեցվեն: Եվրամիությունը կշարունակի համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական եւ հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ընդգծվում Է հայտարարության մեջ:
«Եվրոպական միությունը պարտավորվում Է աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը նրա անհետաձգելի պահանջները բավարարելու համար, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնման համար»,-ասված Է փաստաթղթում:
«Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը համաձայնվում Է ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության տրաստային ֆոնդ եւ իր միջազգային գործընկերներին հրավիրում՝ մասնակցել դրան»,-ասված Է հայտարարության մեջ: Պետությունների եւ Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները նաեւ կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ «շարունակել տեխնիկական աջակցության ցուցաբերուն Ուկրաինային՝ անհրաժեշտ բարեփոխումների անցկացմանն օգնելու նպատակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: