Ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները․ հայտարարություն՝ Արցախից
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ
Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական «բարձր ճշգրտության» թևավոր հրթիռների մոտ 60%-ը չի աշխատում․ Reuters
Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված «բարձր ճշգրտության» թեւավոր հրթիռների մոտ 60%-ը չի աշխատում: Այս...
Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը՝ փոփոխություններ են սպասվում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականությա...
Սնդիկով ջերմաչափեր այլևս չեն վաճառվի, կա՞ էլեկտրոնայինների նորմալ գներով համապատասխան խմբաքանակ․ էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը․ «Հայաստանում կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի...
«Մեր եղջերուներն այսօր»․ Դիլիջան Ազգային Պարկ
Դիլիջան Ազգային Պարկը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Մեր եղջերուներն այսօր»։