Սնդիկով ջերմաչափեր այլևս չեն վաճառվի, կա՞ էլեկտրոնայինների նորմալ գներով համապատասխան խմբաքանակ․ էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը․ «Հայաստանում կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը»:
երկու հարց.
1. Սնդիկով ջերմաչափերը մեր տան ո՞նց եմ ուտիլիզացնելու, նախատեսված ա՞ դրա համար հատուկ տեղ կամ ձև
2. Եթե արգելվելու է դեղատներում վաճառքը, կա՞ էլեկտրոնայինների համապատասխան խմբաքանակ նորմալ գներով փոխարինելու համար»։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը: Օրենքով արգելվում է սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։ Ջերմաչափերն ու մյուս սնդիկային սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական «բարձր ճշգրտության» թևավոր հրթիռների մոտ 60%-ը չի աշխատում․ Reuters
Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված «բարձր ճշգրտության» թեւավոր հրթիռների մոտ 60%-ը չի աշխատում: Այս...
Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը՝ փոփոխություններ են սպասվում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականությա...
Ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները․ հայտարարություն՝ Արցախից
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղութ...
«Մեր եղջերուներն այսօր»․ Դիլիջան Ազգային Պարկ
Դիլիջան Ազգային Պարկը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Մեր եղջերուներն այսօր»։