«Պատերազմ է, պա–տե–րազմ». Աղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին՝ ինչպես կմեկնաբանի իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ Արցախում գազամատակարարման հարցի հետ կապված։
«Պատերազմ է, պա–տե–րազմ, գազը պատերազմի հետ կապ չունի՞, մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է»,– ասաց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ «1in.am»–ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդրադառնալով Արցախում գազատարի հետ կապված խնդրին ասել է, որ մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...