ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ Բրիտանիայի ՊՆ մտածել է, թե Ուկրաինայի վարչապետի հետ է խոսում և գաղտնի տվյալներ հրապարակել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը գաղտնի տվյալներ է հայտնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցության մասին պրանկերների հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Ուկրաինայի վարչապետ Շմիգալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Ուկրաինա են ուղարկել ավելի քան 4000 հակատանկային համակարգեր, փոխանցում է Sputnik-ը։ 

 

Այդ մասին նա պատմել է պրանկեր Վովանին և Լեքսուսին՝ չիմանալով, որ զրուցակիցը Ուկրաինայի վարչապետը չէ։ Բեն Ուոլեսը նաև հայտնել է, որ հակատանկային կառավարվող հրթիռների ևս մեկ խոշոր խմբաքանակ շուտով կհասնի Ուկրաինա։ 

 

Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայում, նախարարի խոսքով, «սպառվում է սեփական զինանոցը»: Ուոլեսը խոստումներ է տվել նաև միջուկային ծրագրի մասին՝ «Մեծ Բրիտանիան կաջակցի Կիևի իշխանություններին, եթե նրանք վերսկսեն միջուկային ծրագիրը»,- ասել է ՄԲ պաշտպանության նախարարը։ 

 

Պրանկերները զրույցից հատվածներ են տարածում համացանցում երեկվանից՝ խոստանալով, որ կլինի նաև տեսազրույցի ամբողջականը։ 

Քաղաքականություն