Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» փակ նիստին
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Փարիզում Ուկրաինային օգնելու համար կայանալիք «Կամավորների կոալիցիայի» փակ նիստին մասնակցելու համար մեկնել են Ելիսեյան պալատ։ Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս մասին փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:
Մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Կողմերը կքննարկեն առաջարկվող հրադադարի պարամետրերի, հնարավոր խախտումների արձագանքի և Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման հնարավորության վերաբերյալ ընդհանուր տեսլականը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...