Պետրոսյանը՝ Վարդաշեն ենթակայանի և Ամանորին տեղի ունեցած հոսանքազրկումների մասին
Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին մեր հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32,000 բաժանորդ, իսկ այս տարի՝ 9,200, գրեթե 4 անգամ ավելի պակաս: Պարզապես քանի-որ ՀԷՑ-ի շուրջ մեր լրատվականների և քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված էր, այդ իրավիճակը ավելի ֆետիշացվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Բնականաբար ես մեր քաղաքացիների ու բաժանորդների ներողամտությունն եմ հայցում ու ՀԷՑ-ի կողմից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար: Բայց և բոլորդ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում Հայաստանի էլեկտրական ցանցերի ենթակառուցվածքները: Այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլէկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ»,- ասել է Պետրոսյանը:
Խոսելով Վարդաշեն ենթակայանի մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ սպառման ծավալը բարձրացած է եղել, հոսանքազրկումը դրանով է պայմավորված եղել. «48-52 ժամ անդադար՝ ահռելի ծավալի աշխատանքներ են տարվել վթարները վերականգնելու համար»:
Անդրադառնալով ՀԷՑ-ի զանգերին չպատասխանելու մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը ասել է, որ պետք չէ թիրախավորել ՀԷՑ-ի աշխատակիցներին, քանի-որ աշխատակիցները չեն կարող միաժամանակ մի քանի հազար զանգ սպասարկել:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...