Եվրոպայի մի շարք երկրներում չվերթները չեղարկվել կամ հետաձգվել են
Եվրոպական մի շարք երկրներում տեղացած առատ ձյունը խափանումներ է առաջացրել ավիափոխադրողների աշխատանքում:
Մի շարք օդանավակայաններում չվերթները կամ չեղարկվել են, կամ հետաձգվել։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում։
Ֆրանսիայում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով իշխանությունները տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել 26 դեպարտամենտում։ Երկրի որոշ հատվածներում՝ արևմտյան ափի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև, կանխատեսվում է մինչև 15 սմ ձյուն։ Եղանակային պայմանների պատճառով Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ավիաընկերություններին խնդրել է 15 տոկոսով կրճատել Փարիզից իրականացվող չվերթները։
Ավիափոխադրումների խափանումները շարունակվում են նաև Նիդեռլանդներում։ Ամստերդամի մերձակայքում գտնվող Սխիպհոլ միջազգային օդանավակայանում KLM ավիաընկերությունը երեքշաբթի օրվա համար չեղարկել է առնվազն 300 չվերթ։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...