Լոռիում 5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել
Հունվարի 5-ին Լոռու մարզի բնակավայրերից մեկի տանը 5 ամսական տղա երեխայի դի է հայտնաբերվել, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ այդ մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել են ժամը 12։00-ի սահմաններում՝ «Ալավերդի» բժշկական կենտրոնից։
Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ երեխան հանկարծամահության հետևանքով է մահացել։ Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հավելել է, որ դատաբժշկի նախնական եզրակացությանմբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...