Նեթանյահուն Պուտինի միջոցով ուղերձ է հղել Իրանին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով ուղերձ է հղել Իրանին։ Նշվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի առաջնորդները վերջին շաբաթներին մի քանի հեռախոսազրույց են ունեցել Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածության սրման ֆոնին, որոնց ընթացքում համապատասխան ուղերձ է փոխանցվել։
«Վաշինգտոն Փոստ»-ի տվյալներով՝ Նեթանյահուն վախենում է, որ Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել՝ փորձելով կանխել Իսրայելի հնարավոր գործողությունները։ Իսրայելի վարչապետը նաև փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի թիրախների վրա հետագա հարվածներ հասցնելու համար։
Թերթի տվյալներով՝ իսրայելական կողմը ձգտում է կա՛մ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, կա՛մ ստանալ ԱՄՆ-ի ուղղակի միջամտությունը հակամարտությանը։
Հիշեցնենք՝ Իսրայելը 2025թ․ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր մտել սրացումից ինն օր անց՝ հունիսի 22-ին հարվածելով Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտի Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հունիսի 23-ին Իրանը հարվածել էր Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ավիաբազան է, որից հետո Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...