Աֆղանստանում արգելվել է արտասահմանյան սերիալների ցուցադրությունն
Աֆղանստանում «Թալիբանը» պաշտոնապես արգելել է ցանկացած արտասահմանյան սերիալի ցուցադրություն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է հեռարձակողների համար նախատեսված հանդիպման մասնակիցը։
Նախկինում Աֆղանստանում հեռարձակվել են սերիալներ, մասնավորապես Հնդկաստանից և Թուրքիայից։ Այդ սերիալները և դրանցում հնչած երաժշտությունները մեծ լսարան ունեն երկրում։
«Թալիբանի» մշակութային հանձնաժողովի և արգելման հարցերով նախարարության աշխատակիցների հանդիպումն աֆղան հեռարձակողների հետ կայացել է հինգշաբթի։
Նշվում է, որ արգելքը խախտելու դեպքում որևէ արդարացում չի ընդունվի։
Հանդիպման մասնակիցը նշել է, որ սահմանափակումը նշանակում է հեռուստացույցների անջատում, քանի որ Աֆղանստանը զուրկ է կինոարտադրությունից։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ուկրաինայում քանի ռուս զինվորական է զոհվել․ ամերիկյան հետախուզության տվյալները
The New York Times-ը հրապարակել է ամերիկյան հետախուզության տվյալները, որում ներկայացված է, թե փետրվարի 24-ից միչեւ օրս ռ...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանում գործող բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուս...
Արաբկիր վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու. հասցեներ
Մարտի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Լ. Տոլստոյի անվան հ. 128, Գայի անվան հ. 129, Հակօբ Օշականի անվան թի...