Ուկրաինայում քանի ռուս զինվորական է զոհվել․ ամերիկյան հետախուզության տվյալները
The New York Times-ը հրապարակել է ամերիկյան հետախուզության տվյալները, որում ներկայացված է, թե փետրվարի 24-ից միչեւ օրս ռուսական բանակը որքան կորուստ է ունեցել: Ըստ այդմ, այդ տվյալների համաձայն, Ուկրաինայում շարունակվող պատերազմի առաջին 20 օրերի ընթացքում ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել։
Ամերիկյան լրատվամիջոցի տվյալներով, եւս 14-ից 21 հազար ռուս զինվոր վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, Ռուսաստանից պատերազմին մասնակցում է ավելի քան 150 հազար զինվորական։
Միաժամանակ The New York Times-ի աղբյուրներն ընդգծել են, որ մահացածների վերաբերյալ իրենց տվյալները կարող են ճշգրիտ չլինել։ Դրանք կազմված են լրատվամիջոցների վերլուծության, արբանյակային պատկերների և կրակոցների տակ հայտնված ռուս զինվորների ու տեխնիկայի, ինչպես նաև կողմերի պաշտոնական տվյալների հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանում գործող բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուս...
Արաբկիր վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու. հասցեներ
Մարտի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Լ. Տոլստոյի անվան հ. 128, Գայի անվան հ. 129, Հակօբ Օշականի անվան թի...
Պարեկային ծառայությունը կգործի նաև Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզում
Ապրիլ ամսվա ընթացքում Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի նաև Շիրակի և Լոռու մարզերում։ Այս մասին կառավարու...