Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ադրբեջանցիները պայթեցրե՞լ են գազ մատակարարող խողովակը․ Արցախում գազ չկա
Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափա...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 8-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Qatar Airways-ի մարդատար ինքնաթիռը շարժվում է Ղրիմի և Ուկրաինայի վրայով
Qatar Airways-ի մարդատար ինքնաթիռը շարժվում է Ղրիմի և Ուկրաինայի վրայով՝ ոչ թռիչքային գոտում։ Այն Դոհայից մեկնում է Մոնր...