«Եթե Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումից»․ մտացածին հայտարարություն՝ Թուրքիայից
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Էրդողանի եւ իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հանդես է եկել ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական լրատվականների փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը պնդել է, որ եթե Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումից, ապա հարաբերությունները կարգավորումը կարող է կյանքի կոչվել։
Թե ինչ մտացածին ագրեսիվ դիրքորոշման մասին է խոսքը՝ Էրդողանի խոսնակը չի մանրամասնել։
Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ Հայաստանը շփոթում են իրենց երկրների հետ և տալիս որակումներ, որոնք հենց իրենց են բնութագրում։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...