«Զանգեզուրի միջանցք», ռուս-ուկրաինական պատերազմ. ինչ են 4 ժամ քննարկել Ալիևն ու Էրդողանը
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից տարածել են տեղեկություն այն մասին, որ նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Կողմերը շեշտել են իրենց վճռականությունը «եղբայրության և բարեկամության հիման վրա զարգացող Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու հարցում»:
Հիշյալ հանդիպմանը քննարկվել են «Շուշիի հռչակագրով» համաձայնեցված թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացման և զարգացման համար կատարվելիք քայլերը: Բացի այդ քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիա-Նախիջևան գազատարի նախագծի հետ կապված հարցեր:
Ալիևն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել նաև Թուրքիա-Ադրբեջան համագործակցությամբ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու թեմայով:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պետք է որոշում կայացնի». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի...
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն կսկսի՞. Բայդենը մանրամասնում է
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպա...
«5 կետից բաղկացած փաստաթուղթ ենք ուղարկել Հայաստանին». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորմ...
Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ Պուտինին առաջարկել է հակաօ...