«5 կետից բաղկացած փաստաթուղթ ենք ուղարկել Հայաստանին». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Բայրամովը նշել է նաև, թե սպասում իրենք սպասում են Հայաստանի պատասխանին։
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,֊ասել է Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ, ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պետք է որոշում կայացնի». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Խաղաղության պայմանագրի մեր առաջարկները Հայաստանի սեղանին են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի...
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն կսկսի՞. Բայդենը մանրամասնում է
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպա...
Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ Պուտինին առաջարկել է հակաօ...
«Զանգեզուրի միջանցք», ռուս-ուկրաինական պատերազմ. ինչ են 4 ժամ քննարկել Ալիևն ու Էրդողանը
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախ...