Հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից․ կոչ՝ արցախցիներին
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:
Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:
Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուբլին, դոլարն ու եվրոն՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 5։ Ռուբլու վաճառքի...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբ...