Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված հարցեր
Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interfax-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։
Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին:
Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, եւ այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման շուրջ։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում հաջողությամբ շարունակվում է:
Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...