Որոշ մարզերում ձյուն է տեղում. տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քջարան քաղաքում տեղում է ձյուն:
Լոռու մարզի (բացի Ալավերդի քաղաքից), Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների և Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 8-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ադրբեջանցիները պայթեցրե՞լ են գազ մատակարարող խողովակը․ Արցախում գազ չկա
Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափա...