Եվրոպայի մի շարք փողոցներ, որոնց վրա գտնվում են ռուսական դեսպանատները, կանվանափոխվեն ի պատիվ Ուկրաինայի
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի փողոցը, որտեղ գտնվում են Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատները, Ալբանիան կվերանվանի Ազատ Ուկրաինայի փողոց։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Տիրանայի քաղաքապետ Էրիոն Վելիայը: Վելիայը նշել է, որ նոր անվանումը հիշեցում է լինելու ՌԴ դեսպանատան աշխատակիցների համար։ European Pravda-ն հիշեցնում է, որ Վիլնյուսում այն փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, կվերանվանեն Ուկրաինայի հերոսների պատվին։ Իսկ Ռիգայում Անտոնիաս փողոցի մի մասը, որտեղ գտնվում է նաև ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի Ուկրաինայի Անկախության փողոց։ |
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...