«Տեղեկացել եմ ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին»․ ՀՀ ՄԻՊ
Շարունակվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատանքային այցն Արցախ։ Facebook-ի պաշտոնական էջում ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հանդիպել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ։ Դատախազը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
«Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ։
[c9f2cfce81d38de2d84e2bc755760c60.jpg]
Քրիստինե Գրիգորյանն իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին։
[69a7eabb92fb186f85377c73ff71cd86.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից
Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուկրտրանսգազի»...
«Կովերի պարտեզ»-ի վարձակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել․ Ըստ սաղիմահայերի՝ Հայաստանն ու Հայ եկեղեցին պասիվ կեցվածք են որդեգրել
Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան Պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝...
Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում. «Ազատագրում»
«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայտնում են, որ հիմա Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում»...
Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը
«Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում հաղորդում է, որ Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյա...