Կնոջս բուժելու խնդիր կա․ Սյունիքի նախկին մարզպետը՝ իր պաշտոնանկության և նոր առաջարկի մասին

Պետական պաշտոնը հիմնակա՞ն է, ամեն ինչ էլ ժամանակավոր է, պետական պաշտոնն էլ։ Այս մասին 24News-ին ասել է  Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության հարցին։ 

«Իմ դիմումի համաձայն հեռացել եմ, դիմումը գրել, գնացել եմ։ Կնոջս բուժելու խնդիր կա, այդ հարցով եմ զբաղվում», - ասաց Պողոսյանը։ 

Սյունիքի նախկին մարզպետը նաև առաջարկ է ստացել զբաղեցնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի պաշտոնը, սակայն դեռ որոշում չունի առաջարկությունն ընդունելու վերաբերյալ։ 

Հիշեցնենք` Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ պաշտոնավարելով մինչև մարտի 3-ը։ Երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը, որը վարչապետի խորհրդականն էր։

Քաղաքականություն

Պատահարներ