ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էղավ հավի ու ձվի պատմությունը»․ Փաշինյան
«Մենք հիմա լրատվամիջոցների վերնագրերում տեսնում ենք, որ էլի նախորդ տարիների պատմությունը կրկնվում է՝ ձվի գնի առումով․ էս դեպքում կտրուկ անտրամաբանական գնանկում ունենք»,- այսօր՝ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեզ անհանգստացնում է, քանի որ, օրինակ, Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնում ձվի գները։ Ես գիտեմ, որ ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգի տակ է պահում իրավիճակը»,- նշեց վարչապետը։
«Պարո՛ն Գևորգյան, տեսա նաև, որ մրցակցության չարաշահման դեպքեր չեք արձանագրել, ինչպե՞ս ենք կառավարելու իրավիճակը, որ Զատկի տոներին և հետագայում նույն պրոբլեմը, ինչ նախկինում, չունենանք։ Էս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում հինգ տոկոսը ու շղթայաձև ռեակցիա է տվել, այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, որտեղ գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղերում գինը ևս իջել է, և շղթակայան ռեակցիա է տվել»,- ի պատասխան ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում կրքերը թեժ են
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք՝ Ազգային ժողովի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ էր։ Հայաստան խմբակցության պատգամավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայում ռուսական ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է նետվել ցած
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մարզում ռուսական ինքնաթիռ է խոցել: Ըստ ուկրաինական լրատվականների՝ ինքնաթիռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սպարտացիները» բախման մեջ են մտել «Դոնբաս» ազգային գումարտակի հետ
«Սպարտան» Վոլնովախայում ոչնչացրել է նացիստների դասակ։ Այս մասին ասվում է wargonzo Սպարտայի ստորաբաժանումները և NM DPR-ի...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...