Հասարակություն

Ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը, որի կազմում որպես փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն է․ Վանեցյան

Ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը, որի կազմում որպես փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն է․ Վանեցյան

Եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն, բայց երբ այն իշխանությունն է ձևավորում, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ,էլ ինչպես կարելի է պատկերացնել այդ հանձնաժողովի արդյունավետությունը:

«Որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250