Օդի ջերմաստիճանը կնվազի․ ամպրոպներ, տեղումներ են սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։
Նշվում է, որ հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային մասում երկու օրում դիտվել է ամսական նորմայի 40-60 տոկոսի չափ տեղում։
Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած լեռան մերձգագաթային մասում հասնում է 129սմ, Ամբերդում և Ջերմուկում՝ 56սմ, Ամասիայում և Հրազդանում՝ 35սմ։
Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Հատկապես ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում նաև ամպրոպներ են սպասվում այսօր՝ գիշերային ժամերին, այսօր ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուբլին կրկին տատանվում է․ փոխարժեքը՝ Հայաստանում գործող
Ուկրաինայում սկսված պատերազմրից հետո ռուբլու փոխարժերքը կտրուկ տատանվում է։ Այս պահին Հայաստանում գործող բանկերում ռուբլ...
Ռուբլին կրկին անկում գրանցեց․ փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 3-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...
Ռուբլու փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ռուսական ռուբլ...