Հասարակություն

Նոր մանրամասներ՝ երեկ «Ապավեն» ՍՊԸ-ում նռնակով ինքնասպանության փորձի դեպքից

Նոր մանրամասներ՝ երեկ «Ապավեն» ՍՊԸ-ում նռնակով ինքնասպանության փորձի դեպքից

Երեկ, մարտի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արա Ավագյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Կ-ն։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ձերբակալվել է նույն օրը Արարատյան փողոցի 43 հասցեում գործող «Ապավեն» տերմինալում տեղի ունեցած միջադեպի փաստով։ 

Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։50-ին նշված տերմինալի անվտանգության պետ՝ 40-ամյա Պ. Շ-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տերմինալի տարածքում իրենց աշխատակիցներից Էդգար Կ-ն ոչ սթափ վիճակում հարվածել է տեղում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցներից մեկին և մարտական նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել։ 

 

Նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 73-ամյա Ավետիս Ա-ն է, ով «Ապավեն» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից է։ 

 

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է աշխատանքի վայրում բռնի գործողությունների ժամանակ։  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Էդգար Կ-ն «F-1» տիպի նռնակը ձեռքին վիճաբանել է Ավետիս Ա-ի հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել նրան, ապա կոտրել գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Ապավեն» ՍՊԸ-ի տնօրեն, 57-ամյա Էդուարդ Ս-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին։ 

 

Այնուհետև հայտնել է, որ ինքն իրեն պայթեցնելու է։  Տեղում ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Էդգար Կ-ն ձեռքի նռնակը նետել է անվտանգ վայր, որը պայթել է, որից հետո նրան բերման ենթարկել ոստիկանությն Շենգավիթի բաժին, այնտեղից էլ նրան ներկայացրել են քննչական բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250