Կրեմլը` ռազմական դրության պլանների մասին լուրերը կեղծ է որակում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բադ է անվանել Ռուսաստանի մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու պլանների, ինչպես նաև այլ երկրներ տղամարդկանց մեկնելու արգելքի մասին լուրերը։ Նրա մեկնաբանությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հորդորել է չհավատալ լուրերին և չդառնալ խաբեության զոհ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել բոլոր տեղեկությունները։

 

«Ոչ, սրանք ապատեղեկատվություն են, որոնք քաղաքացիները միմյանց ուղարկում են և այլն», - հավելել է Պեսկովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին և տևել ավելի քան հինգ ժամ։ Պատվիրակությունները պայմանավորվել են հանդիպել «առաջիկա մի քանի օրերին»՝ իրենց համապատասխան մայրաքաղաքներում խորհրդակցություններից հետո:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Մոսկվան հիմքեր ունի կարծելու, որ ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է երկկողմ բանակցությունների մեկնարկը։

Քաղաքականություն