Պուտինը քննարկում է ունեցել պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինի հետ։ Պետության ղեկավարը նրան ընդունել է Կրեմլում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Ինչպես լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը շարունակում է զբաղվել տնտեսական հարցերով, ունի աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ։ Անցյալ շաբաթ պետության ղեկավարը հանդիպում է ունեցել ռուսական բիզնեսի ներկայացուցիչների հետ։ 

 

Պեսկովը նշել է, որ  Շոխինի հետ հանդիպումը այս աշխատանքի շարունակությունն է, քանի որ բաց թշնամական տնտեսական միջավայրի ֆոնին շատ կարևոր է այս ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ծագած խնդիրները՝ դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ 

 

Պուտինը Շոխինի հետ մանրամասն քննարկել է ռուսական խոշորագույն ընկերությունների համար պատժամիջոցների հետևանքների նվազագույնի հասցնելը, հայտնել են Կրեմլից։