ՏԵՍԱՆՅՈՒԹ. Anonymous-ը խոստանում է դատարկել ռուսաստանցիների հաշիվներն ու ուղարկել Ուկրաինա. հայտնի է օրը
Anonymous հաքերային խումբը խոստացել է մարտի 3-ին դատարկել ռուսաստանցիների հաշիվներն ու միջոցներն ուղարկել Ուկրաինա: Այս մասին գրում է УНИАН ուկրաինական թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև տեսանյութը:
Ավելի ուշ սակայն, տարածվել է մեկ այլ գրառում, ըստ որի՝ հոլովակը կեղծ է: Այդ մասին նշել է Anonymous անվամբ թվիթերյան էջը:
Anonymous կեղծ է անվանել տեսահոլովակը, ըստ որի՝ հաքերային խումբը ռուսաստանցիների հաշիվները դատարկելու է և գումարը ուղարկի Ուկրաինա:
«Կեղծ Anonymous-ը պնդում է, թե մարտի 3-ին մենք գումար ենք հափշտակելու Ռուսաստանի քաղաքացիներից և ուղարկենք Ուկրաինա։ Դա ճիշտ չէ։ Anonymous-ը չի հարձակվի մարդկանց վրա. Սպասե՛ք մեզ»։ — գրել է twitter Anonymous-ում: