ՏԵՍԱՆՅԵՈՒԹ. Ապացուցե՛ք, որ մեզ մենակ չեք թողնի. Զելենսկու ելույթը` ԵԽ-ում
Այսօր` մարտի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում: Իր ելույթում նա մասնավորապես ասաց.
«Յուրաքանչյուր հրապարակ լինելու է Ազատության հրապարակ: Մեզ ոչ ոք չի կոտրի: Մեր ցանկությունն է, որ մեր երեխաները ապրեն։ Ինձ թվում է՝ մեր պահանջն արդարացի է.16 երեխա է մահացել։ Պուտինը նորից կասի, որ սա ինչ-որ օպերացիա է և որ իրենք հարվածում են միայն ռազմական օբյեկտներին և տեխնիկային։ Որտե՞ղ էին աշխատում այդ երեխաները, ի՞նչ տանկեր էին վարում, որ զոհվեցին:
Ժողովուրդ ջան, մենք ունենք շատ մոտիվացված ժողովուրդ, պայքարում ենք մեր իրավունքների, ազատության, կյանքի համար, հիմա էլ՝ գոյատևման։
Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մեզ հետ ԵՄ-ն ավելի ուժեղ կլինի: Մենք կապացուցենք մեր ուժը. Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, որ մեզ մենակ չեք թողնում, ապացուցե՛ք, որ եվրոպացի եք, այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը կհաղթի խավարին։ Փա՛ռք Ուկրաինային»,- իր ելույթում ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կրկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասում է, որ Ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպառնալիքներով չխոսեք». լարված վիճակ՝ Սեյրան Օհանյանի ելույթից հետո
Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ակտիվներում օտարերկրյա բիզնեսների մասով սահմանափակումներ են սպասվում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ նախապատրաստվել է ՌԴ նախագահի հրամանը՝ ռուսական ակտիվներից օտարերկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ՌԴ-ն կաջակցի բիզնեսին. Միշուստինը ներկայացնում է
Ռուաստանի դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է, թե ինչ քյլեր է ՌԴ-ն ձեռնարկվելու` պատժամիջոցների հ...