Լուկաշենկոն վստահեցրել է` չի նախատեսում մասնակցել Ուկրաինայի գործողություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը չի ծրագրում մասնակցել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը։ Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում: Նա նաև վստահեցրել է, որ դա բոլորին կարող է ապացուցել:
«Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեզ հետ չի բարձրացրել այդ հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին։ Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում իրականացվող այս հատուկ գործողությանը։ Նման անհրաժեշտություն չկա։ Մենք պաշտպանում ենք մեր սահմանը` կանխելու համար արմատականների և զենք-զինամթերքի ներթափանցումը մեր երկիր»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է Sputnik-ը։
Մինսկն ամեն ինչ անում է Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար, ասել է Լուկաշենկոն