Հայաստանը պետք է պատրաստ լինի հետևանքներին. Աղաջանյանը` Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ ռուս–ուկրաինական իրավիճակի զարգացման հետևանքով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
«ՀՀ-ն իր դիրքորոշումը վարչապետի մակարդակով հայտնել է։ Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Մենք մեր մաշկի վրա զգալով պատերազմի հետևանքները` կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Պատերազմները շատ ցավալի հետևանքներ են ունենում, և ՀՀ–ն, բնականաբար, խաղաղության և բանակցության միջոցով հարցերը լուծելու կողմնակից է»,– ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` այս ամենը մտահոգիչ է, և ՀՀ-ն, լինելով միջազգային հանրության անդամ, մտահոգված է տարածաշրջանում այս գործընթացի հնարավոր հետևանքներով։
Աղաջանյանը վստահեցրեց, որ Հայաստանն ուշադիր հետևում է զարգացումներին և այս պահին ՀՀ–ի անելիքն է տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերն ու առաջ անցնել։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ամենացանկալի զարգացումը կլինի օր և ժամ առաջ մարտական գործողությունների դադարեցումը, սակայն սա ՀՀ-ի տիրույթից դուրս է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...