ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժիտոմիրի օդանավակայանին Բելառուսի տարածքից են հարվածել. պաշտոնական
Ուկրաինայի Պետական կապի հատուկ ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ժիտոմիրի օդանավակայանի հրթիռային հարձակումն իրականացվել է Բելառուսի տարածքից։
Բելառուսի տարածքից Ժիտոմիրի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել «Իսկանդեր» հրթիռային համակարգով։ Այս մասին էլ նշվում է երկրի ներքին գործերի նախարար Անտոն Գերաշչենկոյի խորհրդականի թելեգրամյան գրառումը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մոտավորապես ժամը 17։00-ին Բելառուսի տարածքից արձակված հրթիռներն ուղղվել են Ժիտոմիրի միջազգային օդանավակայան։ Օդանավակայանի ավերածության աստիճանի մասին դեռ տվյալներ չկան։