ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային
ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին գրված է Հյուսիսատլանտյան դաշինքի ֆեյսբուքյան էջում: Փոխանցում է jnews.ge-ն։
«ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Դաշնակիցները ուղարկել կամ հաստատել են այնպիսի ռազմական օգնություն, ինչպիսիք են հրազեն, զինամթերք և հրթիռներ Բելգիայից, Կանադայից, Չեխիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Սլովակիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից: Նաև հակատանկային և հակաօդային համակարգեր։ Իտալիան պատրաստում է ֆինանսական աջակցություն, Իսպանիան՝ մարդասիրական օգնություն։ Թուրքիան խորացնում է կապերը պաշտպանության ոլորտում մեր ուկրաինացի գործընկերների հետ։
ՆԱՏՕ-ն երկար տարիներ աջակցում է ուկրաինացիներին պաշտպանության հարցում։ Մենք կշարունակենք դա անել և կոչ ենք անում մյուսներին անել նույնը»,-ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...