Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ են
Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։
Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
Ֆինանսական և տեխնոլոգիական խիստ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, այդ թվում՝ նախագահի վարչակազմի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերության, էներգետիկայի, ինքնաթիռաշինության և ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ։ Նրանց սահմանափակվեց մուտքը կապիտալի շուկա և ցանկացած տեսակի ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն և առևտուր նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների հետ:
Արգելվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի, մասնավորապես՝ կապի համակարգերի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ավիացիոն և տիեզերական բաղադրիչների արտահանումը Ռուսաստան։
2022 թվականի ապրիլի 12-ից կփակվի կառավարության, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և մի շարք առևտրային բանկերի մուտքը կապիտալի եվրոպական շուկա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշ...