«Մարդիկ մահանում են, իսկ նրանք դեռ ճամարտակում են»․ Լուկաշենկո
Բելառուսը պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է «Բելտա»-ն, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հենց այսօր թող գան: Լիովին կապահովենք և կօգնենք, որպեսզի կանխենք պատերազմն ու մսաղացը: Առաջին օրը ես բանակցությունների հարթակ առաջարկեցի։ Նրանք պետք է գային հաջորդ օրը: Վլադիմիր Պուտինը զանգահարեց ինձ եւ ասաց ... լավ, այնտեղ տարբեր խաղեր են գնում: Լսեք, Կիեւը, ըստ էության, շրջապատված է, եւ նրանք ճամարտակում են: Մարդիկ մահանում են, իսկ նրանք դեռ ճամարտակում են։ Բայց Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը դուք երեկ լսել եք, այն հնչեցվել է։ Նա ինձ հետ խոսել է այդ թեմայով։ Ես նրան ասացի `խնդրեմ, դուռը բաց է ցանկացած վայրում, թեկուզ՝ Անկախության պալատում։ Կապահովենք ամեն ինչով, կդիմավորենք, կպատմենք և կապահովենք անվտանգությունը: Եկեք», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշ...