ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովի բնակիչները հայտնում են հզոր պայթյունի մասին
Խարկովի բնակիչները հայտնում են հզոր պայթյունի մասին: Այս մասին գրում է НТВ-ն՝ հրապարակելով նաև տեսանյութ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին առաջարկել է վերցնել իշխանությունը։
«Կարծես մեզ համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել, քան թմրամոլների և նեոնացիստների այդ տափօղակի հետ, որը Կիևում պատանդ վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին», — ասել է նա:
ՌԴ ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին թույլ չտալ արմատականներին խաղաղ քաղաքացիներին օգտագործել որպես կենդանի վահան: