Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին անկել է․ պահանջարկը ՀՀ–ում բարձրացել է
Ռուսաստանի ռազմական գործողությունների ու դրա արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին ՀՀ քաղաքացիները շտապում...
Telegram-ի աշխատանքը խափանվել է
Telegram մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում տեղեկացրել են ծրագրի աշխատանքի խափանումների մասին։ Այս մասին վկայում են D...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հա...
Ռուսական բիզնեսը մեկ օրում 39 միլիարդ դոլար է կորցրել. Bloomberg
Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, ռուսական բիզնեսը կորցրել է 39 միլիարդ դոլար, հայտնում է Bloombe...