Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել տնտեսական աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահները քննարկել են այն աջակցությունը, որը Ֆրանսիան արդեն իսկ ցուցաբերել է և կցուցաբերի Ուկրաինային տնտեսական և ֆինանսական առումով: Քննարկվել են նաև ռազմական տեխնիկայի մատակարարմանը վերաբերող հարցեր։
«Այն օգնությունը, որը ԵՄ-ն կարող է տրամադրել Ուկրաինային, կլինի նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 24-ին»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային և հավատարմությունն այս երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մատնանշել է Ուկրաինայի նախագահի սառնասրտությունը ստեղծված իրավիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրո...