Այդ բանակցությունները փակվեցին ամերիկացիների կողմից. Զախարովա
ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, որ իրենք չեն պատրաստվում ներգրավվել անվտանգության երաշխիքների շուրջ բանակցային գործընթացին: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանն արել է ամեն ինչ, որ բանակցությունները կայանան։
«Երեկ այդ բանակցությունները փակվեցին ամերիկացիների կողմից՝ հրաժարվելով դիվանագիտական ուղիներով շարունակել քննարկումները թե՛ համաշխարհային անվտանգության, թե՛ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...