Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Twitter-ում կատարած գրառման մեջ հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի որոշման ֆոնին Կիևին աջակցելու համար։
«Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահն այսօր անընդունելի էր որակել ԴԺՀ–ի ու ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Նրա խոսքով՝ այդ քայլը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Էրդողանը կողմերին երկխոսության կոչ էր արել։
Թուրքիայի նախագահը պաշտպանել էր պաշտոնական Կիևի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Բաքուն հիստերիայի մեջ է. ՌԴ ԱԳՆ֊ի օգտագործած «Արևելյան Հայաստան» անվանումը դուր չի եկել նրանց
Ադրբեջանին, մեղմ ասած, դուր չի եկել ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնակական հաղորդագրության մեջ օգտագործված «Արևելյան Հայաստան» եզրույթը։...
Զելենսկին ` Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հավատում, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն կա, սա...