ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարելի վերջ դնել հակամարտությանը՝ պարզապես հայտարարելով դրա ավարտի մասին. Եղոյանը` ադրբեջանցի պատգամավորներին
Չի կարելի վերջ դնել հակամարտությանը՝ պարզապես հայտարարելով դրա ավարտի մասին եւ չվերացնելով հակամարտության բուն պատճառները։ Այս մասին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Խոսելով արցախյան հակամարտության պատճառների մասին՝ նա մատնանշեց դրանց չլուծված լինելը։ «Դրանք դեռ շարունակում են մնալ, քանի որ դեռ չեն լուծվել։ Կարծում եմ, որ այս պատճառներն էլ ավելի են խորացել։ Ադրբեջանում հայատյացությունը, ատելությունը հայկական մշակույթի, Հայաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, ցավոք, գնալով ահագնանում է»,- ասաց Եղոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կրկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասում է, որ Ու...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը` Դոնեցկի և Lուգանսկի ինքնիշխանությունը ճանաչելու մասին
Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի նպատակը Դոնբասի վերաբերյալ քայլերի որոշումն է՝ նկատի ունենալով Դոնեցկի և Lուգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղից մինչև Դոնեցկ ու Լուգանսկ. Ալիևի և Պուտինի հանդիպման տեսանյութը
Այսօր Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։ Տեղեկանում ենք Россия24Պու...