Ինչ է ասել Զելենսկին իր տեսաուղերձում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու կապակցությամբ։
Նա այս որոշումն անվանել է Ուկրաինայի ինքնիշխանության խախտում և նախաձեռնել է Նորմանդյան քառյակի գագաթնաժողով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ նիստեր:
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան իրեն վերապահում է անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։
«Մենք և մեր պետությունը ժամանակ չունենք պատմության երկար դասախոսությունների համար, ուստի ես չեմ խորանա անցյալի մեջ։ Կխոսեմ իրականության և ապագայի մասին։ Ուկրաինան իմ թիկունքում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և որոնք այդպես էլ կմնան՝ անկախ Ռուսաստանի Դաշնության ցանկացած հայտարարությունների և գործողությունների..։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Մենք ոչ մեկին ոչինչ չենք տա»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...