Պուտինը հայտարարել է զորավարժություների մեկնարկի մասին՝ բալիստիկ հրթիռներով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բալիստիկ հրթիռների արձակումներով մեկնարկ է տվել ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների ուսումնական արձակմանը։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` զորավարժություններին մասնակցում են օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմը: Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ստուգել ռազմական կառավարման մակարդակը, մարտական հաշվարկների, անձնակազմերի պատրաստականությունը, ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակացությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․ «34 տարի առաջ այս...