Իրանը Բեռլինից արդյունավետ դեր է ակնկալում Իրանի շահերի ապահովման գործում. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը համաձայնագրի որակը դիտարկում է ժամանակի տարրի հետ միասին, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանցի նախարարը Մյունխենի անվտանգության համաժողովի կուլուարներում գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը, որպես ԱՄՆ-ի միջուկային գործարքից միակողմանի դուրս գալուց հետո տուժած կողմ, Բեռլինից արդյունավետ դեր է ակնկալում Իրանի շահերի ապահովման գործում։
Ամիր Աբդոլլահիանը նաեւ այդ հանդիպման ժամանակ հայտնել է մոտ ապագայում երկու երկրների համատեղ հանձնաժողով անցկացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։
Իրանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների հետ կապված ներկայիս իրադրությունը։ Մերժելով կեղծ վերջնաժամկետների մասին պնդումները՝ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Թեհրանը համաձայնագրի որակը տեսնում է ժամանակի տարրի հետ միասին, եւ եթե այսօր Թեհրանի օրինական պահանջները լսվեն, համաձայնությունը կարող է ձեռք բերվել Վիեննայում»:
Գերմանիայի արտգործնախարարն էլ իր հերթին ողջունել է Իրանի հետ համընդհանուր կապերի ընդլայնումը։ Նա շեշտը դրել է Վիեննայում լավ համաձայնության հասնելու համար ջանքերի ակտիվացման վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...