Դոնբասում Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետեր են կիրառվել
Դոնբասում իրավիճակի սրվել է փետրվարի 17-ից։ Կողմերը միմյանց մեղադրում են զինադադարի բազմակի խախտումների և բնակավայրերի գնդակոծությունների մեջ։ Ուկրաինայում հերքում են Դոնբասի վրա հարձակման պլանները՝ հայտարարելով դիվանագիտական կարգավորմանն իրենց հանձնառության մասին:
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները դատապարտել են Դոնբասում շփման գծի երկայնքով բնակելի շրջանների գնդակոծություններն ու ծանր սպառազինության կիրառումը։ Այս մասին ասվում է նախարարներ Աննալենա Բերբոկի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ հայտարարության մեջ։
Դոնեցկի Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման կենտրոնից հայտնում են, որ «Ուկրաինայի անվտանգության ուժերը Դոկուչաևսկ բնակավայրը գնդակոծել են Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետերից», փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից արձակվել է 120 միլիմետր տրամաչափի 15 ական։ Ավելի վաղ հաղորդվել էր Զայցևո գյուղի գնդակոծման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...