Բողոքի ցույց Բաթումում. կան ձերբակալվածներ
Բաթումում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են «Միասնական ազգային շարժման» մի քանի կողմնակիցներ եւ անդամներ, գրում է «Նովոստի Գրուզիան»։
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն առավոտյան հավաքվել էին Hilton հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր իշխող «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր հանդիպումը։
Ցույցի մասնակիցները հանդիպում էին պահանջում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Իշխանությունների ընդդիմախոսները նրան կոչ էին անում պատասխանել Բաթումի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) պատգամավոր Նուգզար Պուտկարաձեի մահվան հետ կապված հարցերին: Իշխող կուսակցության առաջնորդը հրաժարվեց ցուցարարների մոտ դուրս գալուց։
Երբ ցույցի մասնակիցները տեղափոխվեցին նիստերի դահլիճ, որտեղ տեղի էր ունենում կուսակցական միջոցառումը, հյուրանոցի տարածքից նրանց սկսեցին դուրս բերել ոստիկանները։ Իրավիճակը բազմիցս թեժացել է՝ վերածվելով բախումների։
Արդյունքում առնվազն 10 մարդ ձերբակալվել է վարչական կարգով։ Նրանք մեղադրվում են իրավապահ մարմինների աշխատակիցների պահանջներին չենթարկվելու մեջ (Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդված)։ «Մտավարի» հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ձերբակալվածների թվում կան Բաթումի սակրեբուլոյի պատգամավորներ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից։
Ներկայումս իրավիճակը հանգիստ է, սակայն տեղում դեռ մնում է ոստիկանությունը, գրում է պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...